ԵՄ-ն լքելն ազգային անվտանգության համար վտանգավոր է. Քեմերոն


14:12 , 9 նոյեմբեր, 2015

David-Cameron-Araratnews.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարծում է, որ երկրի դուրս գալը Եվրամիությունից ոչ միայն աշխատատեղերի և առևտրի վրա կազդի, այլ նաև ազգային անվտանգության հարց կդառնա, հաղորդում է The Telegraph-ը:

Այս մասին Քեմերոնը հայտարարել է ԵՄ-ն լքելու հանրաքվեից առաջ Լոնդոնի ու Բրյուսելի հարաբերությունները փոփոխելու փորձերի համատեքստում:

Վարչապետը նաև պատրաստվում է նամակ գրել ԵՄ ղեկավար Դոնալդ Տուսկին` բացատրելով, թե ինչ բարեփոխումներ է ակնկալում Բրիտանիան Եվրամիությունից: