19:03 , 12 դեկտեմբեր, 2012
Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծանր հիվանդ էր, բժիշկներն այլևս հույս չէին տալիս: Թեմական խորհրդից խնդրեցի, որ թույլ տան վերջին անգամ այցելեմ Վեհափառին ու նրա աջը համբուրեմ:
Նա հազիվ կիսաբաց արեց ննջարանի դուռը: Ցավալի էր տեսնել այդպես հյուծված ու անուժ, մազերը նոսրացած: Շատ տխուր էր: Հարցրի` «Ինչպե՞ս եք Վեհափառ»:
«ՄԱՀՆ ԱՅՆՔԱՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՉԷ, ՈՐՔԱՆ ՄԱՀՎԱՆ ՍՊԱՍԵԼԸ»,- ասաց նա: «Ի՞նչ ասեմ մեր ժողովրդին»,- եղավ իմ երկրորդ հարցը: «La revedere» (ցտեսություն),- ռումիներենով պատասխանեց նա ու դուռը փակեց: Ահա այն վերջին բառերը, որ ես լսեցի Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրթերից: (Ռումինիայի և Բուլղարիայի թեմերի առաջնորդ Տ. Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանի հուշերից (2004թ.) )