13:00 , 9 նոյեմբեր, 2015
ՆԱՏՕ-ի անդամ երկրները դիտարկում են Աֆղանստանում ոչ ռազմական առաքելության ընդլայնման տարբերակները՝ թալիբներին արդյունավետորեն դիմակայելու տեղի ուժերի հնարավորությունների վերաբերյալ անհանգստության պատճառով։ Այս մասին հայտնել են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները՝ փոխանցում է Reuters-ը։
«Իրավիճակն այնքան կայուն չէ, որքան հույս ունեինք»,- ասել է դաշինքի բարձրաստիճան գեներալներից մեկը՝ Հանս-Լոտար Դոմրոսը։
Նրա խոսքով՝ եթե իրավիճակը թողնվի այնպես, ինչպիսին հիմա է, դա կարող է հանգեցնել լիակատար ձախողման։
Բրյուսելում գործակալության անանուն դիվանագիտական աղբյուրը նաև նշել է գործերի անբավարար վիճակի մասին։
«Ոչ ոք գոհ չէ առաջընթացից,- ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի դիվանագիտական աղբյուրը:- Դաշինքի ուժերը չեն կարող շարունակել օգնել միշտ…»։
«Հույս ունենք, որ բարեկամական երկրները կշարունակեն աջակցություն ցուցաբերել Աֆղանստանում ահաբեկչական սպառնալիքի վերացման համար»,- հայտարարել է երկրի ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Տավաբ Գորզանը։