12:20 , 9 նոյեմբեր, 2015
Elq.am-ը գրում է.
Աշնանը մեծանում է հավանականությունը հիվանդանալու վիրուսային հիվանդություններով: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է նախապես ամրացնել իմունային համակարգը: Բնական է, որ ամենօրյա մարզումները, զբոսանքները բնության գրկում շատ են օգնում բարձրացնել դիմադրողականությունը, բայց դրանք քիչ արդյունավետ են, եթե չեն համադրվում համապատասխան սնունդի հետ: Ձեզ եմ առաջարկում մթերքների թոփ 5-յակ, որոնք կօգնեն բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Սխտոր:
Տարիներ առաջ սխտորը փրկեց Եվրոպան ժանտախտի համաճարակից, իսկ այսօր, շնորհիվ իր եզակի համի, այն բոլոր գուրմանների անբաժան ընկերն է: Սխտորը առողջության ու էներգիայի անսպառ աղբյուր է, որ, միաժամանակ, ունի հակաբակտերիալ հատկություն և մաքրում է երիկամները: Խորհուրդ է տրվում օգտագործել սխտորը որպես առանձին ուտելիք և ոչ թե որպես լցոն կամ համեմունք:
Եթե վախենում եք դրա տհաճ հոտից, մի կերեք այն քնելուց անմիջապես առաջ, քանի որ հակառակ դեպքում առավոտյան հոտից իսկապես չեք խուսափի: Կոճապղպեղ (իմբիր): Իմունիտետի ամրացմանը նպաստում է կոճապղպեղի արմատը: Դրա օգտակար հատկությունները հայտնի էին դեռևս հին Չինաստանում, որտեղ օգտագործում էին կոճապղպեղի արմատը վերքեր բուժելու և զինվորներին կենսական ուժեր հաղորդելու համար:
Կոճապղպեղի արմատում կա մեծ քանակությամբ վիտամին С: Այն նպաստում է ախորժակի լավացմանն ու նյութափոխանակության կայունացմանը: Որպես իմունիտետը բարձրացնող միջոց կոճապղպեղի արմատն առավել արդյունավետ է, եթե կիրառեք այն որպես լցոն տարբեր ճաշատեսակներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ