11:46 , 9 նոյեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
Նոյեմբերի 8-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում. Արշակունյաց պողոտայում 30-ամյա Գ. Երեմյանը «Volkswagen Golf» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: ՊՆ լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ Գ. Երևմյանը ՊՆ ավագ լեյտենանտ է, N զորամասի զինառայող:
Վրաերթի հետևանքով մահացել է Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետի որդին` 20-ամյա Արաբո Կարոյի Կարապետյանը: