Երկրպագուները գնացին, և ես ինձ միայնակ զգացի. Կլոպ


11:38 , 9 նոյեմբեր, 2015

4424«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Քրիսթալ Փելես»-ի դեմ հանդիպմանը:

«Երբ մրցակիցը երկրորդ գոլը խփեց, երկրպագուներից շատերը հեռացան, և ես ինձ շատ միայնակ զգացի: Մենք պետք է այնպես խաղանք, որ նրանք հաճույքով հետևեն հանդիպման ընթացքին:

Գոհ եմ որոշ դրվագներում սաներիս դրսևորումներից, բայց պետք է լավ խաղալ ամբողջ 95 րոպեների ընթացքում»,-Daily Mail-ը մեջբերում է Կլոպի խոսքերը: