Հայ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում


11:22 , 9 նոյեմբեր, 2015

825001Անապայում ավարտվել է կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Այդ մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան:

Հայաստանը ներկայացնող 12 մարզիկներից 3-ին հաջողվել է մեդալ նվաճել: 42 կգ քաշային Արթուր Շահբազյանը և 59 կգ Կարեն Ստեփանյանն արժանացել են արծաթե մեդալների, իսկ 40 կգ քաշային Սարգիս Սարգսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Արթուրը եզրափակիչում 0:3 հաշվով պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Բորիս Կարիբյանին, իսկ Կարենը նույն հաշվով զիջել է ռուս Յարոսլավլ Բեզսոլովին: Հիշեցնենք, որ Սարգիսը կիսաեզրափակիչում պարտվել էր ռուս Նիկիտա Ռեբրովին: