Անձրև և օդի ջերմաստիճանի նվազում՝ առաջիկա օրերին


10:25 , 9 նոյեմբեր, 2015

Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-11-ին շրջանների մեծ մասում, 12-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան‵ 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 09-11-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 9-11-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև:

Նոյեմբերի 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ն: