Գեղարքունիքում չորս մեքենա բախվել է իրար. կան տուժածներ


09:55 , 9 նոյեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

Նոյեմբերի 8-ին, ժամը 21.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծովագյուղ սուպերմարկետի դիմաց բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 34CD422 պ/հ (վարորդ Ն. Ս.), «Միցուբիշի պաջերո» մակնիշի 34UM193 պ/հ (վարորդ Վ. Ա.), «Տոյոտա պրադո» մակնիշի 88MA883 պ/հ (վարորդ Մ. Բ.) և «Մերսեդես» մակնիշի 65QO555 պ/հ ավտոբուս (վարորդ Ս. Վ.) ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1981թ. ծնված Ն. Ս.-ն և ուղևոր` 1990թ. ծնված Հ. Ս-ն տեղափոխվել են Սևանի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» և «Տոյոտա պրադո» մակնիշի ավտոմեքենաները:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար: