09:10 , 9 նոյեմբեր, 2015
Ճապոնացի հետազոտողները հայտնել են, որ աշխատանքի գնալը հասարակական տրանսպորտով և ոչ թե անձնական ավտոմեքենայով առողջության համար ունի մի շարք առավելություններ: Մասնավորապես՝ այն օգնում է նորմայի մեջ պահել արյան ճնշումը, ինչպես նաև նվազեցնում շաքարախտի առաջացման և ավելորդ քաշի վտանգը՝ գրում է Lenta.ru-ն:
49-54 տարեկան մոտ 6 հազար մարդկանց մասնակցությամբ փորձը ցույց է տվել, որ հասարակական տրանսպորտով կամ հեծանվով աշխատանքի գնալը 44 տոկոսով նվազեցնում է ավելորդ քաշ հավաքելու, 27 տոկոսով՝ արյան բարձր ճնշման վտանգը, սակայն պայմանով, որ ամբողջ ճանապարհը տևի 20 և ավելի րոպե: