Ապարանում և Արագածում ձյուն է տեղում. ճանապարհները Հայաստանում


09:00 , 9 նոյեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ի ժամը 9.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 05.30-ից մինչև 20.30-ը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար, իսկ 05.30-ից մինչև 00.00-ն` բեռնատար ավտոմեքենաների համար: