09:45 , 9 նոյեմբեր, 2015Գաղտնիք չէ, որ Քարդաշյան ընտանիքը սիրում է ցնցել հասարակությանն իր հագուստով: Ավելի շատ դա հաջողվում է 35-ամյա Քիմին, գրում է kp.ru-ն:
Ահա բոլորովին վերջերս նա իր Instagram-ում լուսանկար է տեղադրել չափից դուրս անկեղծ հագուստով: Նրա Givenchy զգեստն ավելի շատ էրոտիկ հագուստ է հիշեցնում՝ փորը և կազմվածքը ցուցադրող թափանցիկ ժանյակ, որ տեսանելի է դարձնում նրա ներքնազգեստը:
45 րոպեում լուսանկարը կես միլիոն հավանում է հավաքել:



