09:05 , 9 նոյեմբեր, 2015
Բաղադրիչներ
- լավաշ - 4 հատ
- գազար - 1 հատ
- վարունգ - 2 հատ
- հավի ֆիլե - 300գր
- տաքդեղ - 1 հատ
- հազարի թերթեր - 5-6 հատ
- ձիթայուղ - 3-4ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Անցկացնում ենք քերիչով գազարը:
Բարակ, երկար շերտերով կտրատում ենք վարունգը:

- Տապակում ենք հավի ֆիլեն ձիթայուղի մեջ, ապա տապակում ենք բարակ, երկար շերտերով կտրատված տաքդեղը:
Կտրատում ենք տապակած ֆիլեն:
Վերցնում ենք լավաշը, մի ծայրից դնում ենք հազարի տերևը, վրան ավելացնում տապակած ֆիլեն ու տաքդեղը, քերիչով անցկացրած գազարը, կտրատված վարունգը, ավելացնում ենք աղը և սև պղպեղը ու փաթաթում ռուլետի ձևով:

- Եվ մեր ռոլլ սենդվիչը պատրաստ է:

Մթերքի այս քանակությունից ստացվում է 4 հատ ռոլլ սենդվիչ: Ի դեպ, ռոլլ սենդվիչի ցանկացած բաղադրիչ կարող եք փոփոխել ըստ Ձեր նախասիրության: