08:15 , 9 նոյեմբեր, 2015
Յոթ տարվա ազատազրկման դատապարտված թունիսցի ահաբեկիչ Բեն Նեսրա Մեհդին ձերբակալվել է սիցիլիական ոստիկանության կողմից։ Այս մասին հայտնում է Independent-ը։ Մեհդին դատապարտվել է ԴԱԻՇ-ի հետ կապված մարդկանց խմբի համար ահաբեկչական գործողություններ ծրագրելու համար։
Նա ապաստան էր խնդրել Հյուսիսային Եվրոպայում։
Ինչպես պարզվել է՝ պայթուցիկ նյութերի գծով փորձագետը, ով կապեր է ունեցել Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից ջիհադիստներին աշխատանքի ընդունող կազմակերպությունների հետ, եղել է 200 ներգաղթյալների շարքում, ովքեր ծովում փրկվել էին հոկտեմբերի 4-ին։
Չնայած մտացածին անվանը՝ մատնահետքերը մատնել են նրա ինքնությունը։