Հռոմի պապը շոկի է մատնել հավատացյալներին` սայթաքելով տաճարի աստիճաններին (տեսանյութ)


07:05 , 9 նոյեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շոկի է մատնել հավաքված հավատացյալներին, երբ Սբ Պետրոսի հրապարակում սայթաքել է  աստիճաններին:

The Daily Telegraph-ը ֆիքսել է միջադեպը։ Հռոմի պապը չի տուժել. նա կարողացել է ձեռքերով պաշտպանվել, նախքան նրան օգնության կհասնեին անվտանգության 2 աշխատակիցները:

Ընկնելուց հետո նա շարունակել է բարձրանալ արարողության` այնպես, ասես ոչինչ չի պատահել:

Այսօր հավատացյալների առաջ իր ելույթի ժամանակ նա խոստացել է շարունակել կաթոլիկ եկեղեցու բարեփոխումները: