05:49 , 9 նոյեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Բրիտանական առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են այսօր այդ երկրում նշվող Հիշատակի օրվա մի դրվագի:
The Independent-ը հայտնում է, որ Daily Mail-ի, the Sun-ի, the Mirror-ի ու այլ ԶԼՄ-ների տարածած լուսանկարում պատկերված է զինվոր, որի թիկունքին ոչ այնքան հասկանալի հեղուկ զանգված է:
Տարբեր ԶԼՄ-ներ տարբեր բացատրություն են տվել:
Ըստ որոշ լրատվամիջոցների` դա «ղսմաթ» է որևէ թռչնից: Մյուսները պնդում են, որ զինվորի վրա փսխել է հետևի շարքի զինվորականը, ով հավանաբար իրեն վատ է զգացել: Կա նաև ֆանտաստիկ վարկած` այդ հետքը թողել է թույլ ստամոքսով շքերթի ձին...
Ամեն դեպքում նշվում է զինվորի տոկունությունը, ով շարունակում է մնալ իր դիրքում ու չշեղվել:


