Կինը համացանցում տեղադրեց հետծննդաբերական շրջանի իր լուսանկարը. արձագանքն ապշեցնող էր (լուսանկարներ)


03:50 , 9 նոյեմբեր, 2015

Ա՜խ այս մարդկային նախապաշարումները, անհայտ անձանց կողմից ոգեշնչված կարծրատիպերը և գեղեցկության կասկածելի չափանիշները:

Մեր հասարակությունում այդ հարցի շուրջ մեծ աղմուկ է բարձրանում: Մեր այսօրվա դեպքն էլ բացառություն չէ:

1

Ավստրալացի պլուս չափսի մոդել Ռոբին Լոուլին բավականին հայտնի է նորաձևության ինդուստրիայում: Չնայած նա չի մտնում ընդունված չափանիշների մեջ, բայց վաղուց վայելում է «տեղ արևի տակ» իր մոդելային կարիերայում:

2

Ռոբինը մայր է դարձել այս տարվա փետրվարին՝ նա աշխարհին պարգևել է հիանալի մի աղջիկ: Պարզ է, որ այդպիսի իրադարձությունը, ինչպիսին երեխայի ծնունդն է, չի կարող չանրադառնալ որևէ կնոջ կազմվածքի վրա:

Այդ պատճառով օրերս Լոուլին համացանցում նկար է հրապարակել՝ կոտրելով իր մոդելային մարմնի «իդեալականության» կարծրատիպերը, ինչպիսին մենք սովոր ենք տեսնել նրան ամսագրերի շապիկներին, մինչև իսկ «Vogue» ամսագրի:

3

Ռոբինն իր տան պայմաններում արված ներքնազգեստով նկարով որոշել է քաջալերել բոլոր երիտասարդ մայրիկներին:

Բանն այն է, որ մոդելի այս սադրիչ նկարում երևում է նրա հետծննդյան վնասված մաշկը:

Դրա հետ մեկտեղ մոդելն ընդհանրապես չի ամաչում իր նկարներից, այլ հպարտանում է: Գեղեցկուհու մարմնի այս հետքերն ապացուցում են, որ նա աշխարհին նոր կյանք է պարգևել:

4

«Դու հերոս ես, դու աշխարհին նոր կյանք ես տվել, դրա համար դու պատճառներ չունես քեզ տգեղ զգալու»,- գրում է Ռոբինը սոցիալական ցանցի իր էջում:

5

Ավելին՝ նա կոչ է անում բոլորին չքննադատել մաշկի վիճակը և այն կանանց արտաքին տեսքը, ովքեր վերջերս են մայրացել, քանի որ մայրանալը գեղեցիկ կեսի հիմնական կոչումն է:

6

Աղջիկը երազում է, որ մի օր աշխարհի բոլոր կանայք դադարեն ամաչել իրենց ոչ իդեալական մարմիններից:

Իր խիզախ արարքով նա կոչ է անում նաև բոլորին. սիրեք ձեր մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա: