20:32 , 8 նոյեմբեր, 2015
Գորիսի բնակչությունը 2006թ , ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կազմել է
23200 մարդ : 2006թ Գորիսում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ ընտրողների ընդհանուր թիվը եղել է
16 072 մարդ : / ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
տվյալների / :
Վերջին 9 -10 տարիների ընթացքում Գորիսի բնակչությունը նվազել է մոտ
3000 մարդով 2015թ հունվարի 1-ի դրությամբ Գորիսի բնակչությունը կազմել է
20 400 մարդ: / ըստ ՀՀ ազգային
վիճ.ծառայության/
Ուշագրավ է սակայն , որ առաջիկա՝ 2015թ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին, Գորիսի ընտրատեղամասերում գրանցված ընտրողների թիվը այժմ կազմում է 16 228 մարդ:
Համեմատելու համար նշենք, որ 2014թ հունիսին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը եղել է 16 171 մարդ :
Հետաքրքիր ուսումնասիրության և ատենախոսության թեմա կարող է լինել համաշխարհային սոցիոլոգ-գիտնականների համար :
Այսպես, Գորիսի բնակչությունը 10 տարի առաջ 23200 մարդ էր,որից ընտրական իրավունք ունեին 16072 մարդ : 10 տարի հետո, 2015թ բնակչությունը նվազել է մոտ 3000-ով, /ըստ պաշտոնական տվյալների 20400մարդ/ , բայց ընտրողների թիվը աճել է 156-ով: