Խնայիր երկուսուկես ժամ քո կյանքից ու դիտիր ցանկացած ֆիլմ, բացի Ջեյմս Բոնդի մասին վերջին ֆիլմից


18:31 , 8 նոյեմբեր, 2015

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ. Հազարավոր մարդիկ իրենց կյանքից երկուսուկես ժամ տրամադրել են Ջեյմս Բոնդի արկածների մասին պատմող նորագույն «Սպեկտր» ֆիլմը դիտելուն: Նրանք դեռ չգիտեին, որ իրենց սպասում է թանկարժեք դատարկություն: Նրանք չգիտեին, որ սցենարը գրել են ուշադրության անբավարարություն ունեցող իններորդ դասարանցիներ: Նրանց չսփոփեց նույնիսկ Մոնիկա Բելուչիին մի քանի րոպե տեսնելը:
Բայց դու, բարեկամս, այսուհետ գուշացված ես: 
Խնայիր երկուսուկես ժամ քո կյանքից: Դիտիր ցանկացած այլ ֆիլմ: ՑԱՆԿԱՑԱԾ