00:22 , 8 նոյեմբեր, 2015
Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի ունեցած հարսանեկան արարողությունը վարելու պատիվը վստահել են Հաոյուե անունով ռոբոտին: Նրա վրա է դրվել ամուսնական մատանիները բերելու պարտականությունը, բացի այդ՝ նա ինքնուրույն վարում էր հարսանեկան արարողությունը: Իսկ ծիսակարգի ավարտին Հաոյուեն շնորհավորական տեքստ է կարդացել՝ ուղղված նորապսակներին:
Նշվում է, որ ռոբոտն այդ հանձնարարությունները հաջողությամբ է կատարել:
Ռոբոտը ստեղծվել է Tianjin R & D տեխնիկական ընկերության կողմից: