23:16 , 7 նոյեմբեր, 2015Tert.am-ը գրում է.
![]()
Սիրիայի Հալեպ քաղաքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները պայթեցրել են պատմական միջնաբերդի մուտքերից մեկը:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` վկայակոչելով զինվորական աղբյուրը, գրոհայիններն այսօր պայթեցրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված միջնաբերդի տակ գտնվող թունելը: Պայթյունի հետևանքով վնասվել է միջնաբերդի արևմտյան հատվածը:
Պայթյունից հետո ԻՊ-ի գրոհայինները միջնաբերդի մոտակայքում հարձակվել են Բաշար ալ-Ասադի բանակի վրա: Հաղորդվում էր, որ կառավարական զորքերը ետ են մղել ահաբեկիչների հարձակումը: