Յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է որոշում իր ճակատագիրն ու պատմական առաքելությունը


22:38 , 7 նոյեմբեր, 2015

Յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է որոշում իր ճակատագիրն ու պատմական առաքելությունը: Մենք` իբրև ազգ, որ ամբողջ մեր գոյության ընթացքում ունեցել ենք կայսերական նկրտումներ, բայց անգամ պետականություն չենք կարողացել պահել, պետք է վերջապես հասկանանք, արդյո՞ք այս ողորմելի վիճակն է մեր տեղն աշխարհի քաղաքական քարտեզի վրա: Արդյո՞ք ունենք այն նույն առաքելությունը, ինչ, ասենք, ույգուրները, ղրղզները կամ մոլդովացիները: Եթե ասում ենք, որ հնագույնն ենք ժողովուրդներից, որ Նոյը Արարատի վրա իջավ, որ առաջինն ընդունեցինք ու ճանաչեցինք Ճշմարիտ Տիրոջը, որ նահատակվեցինք հանուն մեր երազների, ուրեմն որոշենք` այս ցնցոտի վիճակով ու՞ր ենք գնում...