Գերմանիայի ԱԳՆ-ն այլևս չի ցանկանում համաձայնության գալ Ասադի հետ


22:52 , 7 նոյեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պատճառներ չի տեսնում հանուն Սիրիայի ճգնաժամի լուծման Բաշար Ասադի հետ բանակցելու համար:

Վերջերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նա հայտնել է, որ վերջին շրջանում իրեն շատ է  նյարդայնացնում այն, որ ամենուրեք կարելի է անհամեստ ցուցումներ ստանալ, որ հարկավոր է համաձայնության գալ Ասադի հետ. «Այժմ, երբ ամեն ընտանիքում ողբում են այդ քաղաքացիական պատերազմի զոհերին, հավատացեք, Ասադը այլևս լուծում չի հանդիսանում, ըստ որի պետք է կողմնորոշվել»:

Հավելենք, որ Սիրիայի հարցով հերթական միջազգային բանակցությունը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Վիեննայում: