00:05 , 8 նոյեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Թագավոր Բանսա կամ Տոգբե Նգորիֆիա Կոսի Բանսան Գանայում Հոհո տարածքի գերագույն կառավարողն է: Նա, սակայն, ապրում է Գերմանիայում՝ Լյուդվիգսֆախենում, որտեղ իր սեփական սպասարկման կետում աշխատում է որպես ավտոմեխանիկ:
1970-ին նրա պապը՝ Հոհոյի թագավորը, թոռանն ուղարկել է Եվրոպա՝ Գերմանիայում մեխանիկություն սովորելու: Ուսումն ավարտելուց հետո Բանսան որոշել է մնալ, բացել է սեփական սպասարկման կետ:
Սակայն Բանսայի պապի մահվանից հետո՝ 1978-ին, նրա հայրն ու ավագ եղբայրը պիտանի չեն եղել կառավարելու համար: Ուստի Բանսան դարձել է իր պապի իրավահաջորդը և զբաղվել իր ժողովրդի բարեկեցությամբ:
Տարին մի քանի անգամ Բանսան մեկնում է Գանա՝ հաճախ իր գերմանացի կնոջ՝ Գաբրիելայի ուղեկցությամբ: