Լյուքսորում զբոսաշրջիկների համար բացվել է 3 դամբարան


19:56 , 7 նոյեմբեր, 2015

egiptosAraratnews.am-ը գրում է.

Եգիպտոսն առաջին անգամ Լյուքսորում զբոսաշրջիկների համար բացել է երեք դամբարան, որտեղ մուտք գործել ավելի վաղ թույլատրվրում էր միայն հնագետներին: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը, այդ մասին հայտնում է  dailynewsegypt.com-ը:

Աղբյուրի տեղեկություններով` նման ծրագրեր վաղուց են եղել, սակայն Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռի հետ նախորդ շաբաթ տեղի ունեցած ողբերգությունը դրդել է իշխանություններին դա անել ավելի շուտ` Եգիպտոս զբոսաշրջիկների ներգրավելու նպատակով:

Եգիպտոսի հնագիտության և ժառանգության նախարար Մահմուդ ալ-Դամատին նշել է, որ այդ դամբարանները համարվում են Նոր թագավորության ամենակարևոր հնագիտական վայրերը, որոնք առնչվում են հին Եգիպտոսի պատմությանը`մեր թվարկությունից առաջ 1550 մինչ 1070  թվականները: