PKK գործողության արդյունքում 6 թուրք զինվորական է զոհվել


21:33 , 7 նոյեմբեր, 2015

pkkAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայի հարավ-արեւելքում քրդերի դեմ թուրք զինվորականների հարձակումներին ի պատասխան PKK-ն պատասխան հարձակումներ է իրականացրել։

Քրդական Ajansa kurdi  գործակալությունը փոխանցում է, որ PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նոյեմբերի 5-ին եւ 6-ին թուրքական զորքերի շարժի ժամանակ PKK-ն գործողություններ է իրականացրել Դիարբեքիր եւ Հաքքարի նահանգներում։

Նշվում է, որ երկու օրվա ընթացքում քուրդ զինյալների պատասխան գործողությունների ժամանակ սպանվել է 6 թուրք զինվորական։