Բելգիայի վարչապետին զրկել են անհատական անվտանգության աշխատակիցներից


21:15 , 7 նոյեմբեր, 2015

sharl_mishel_pm_belgiumԲելգիայի վարչապետ Շարլ Միշելը ստիպված է իր թիկնապահներին վճարել սեփական միջոցներից՝ հայտնում է RIA Novosti-ն:

Պարբերականի տվյալներով՝ Բելգիայի սպառնալիքների վերլուծության համակարգման մարմինը (Ocam) մեկ աստիճանով նվազեցրել է նախարարների կաբինետների ղեկավարների պոտենցիալ սպառնալիքների մակարդակը՝ 3-ից հասցնելով 2+:

Այդ որոշումը նշանակում է, որ պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կազմից վարչապետի համար անձնական թիկնապահներ չեն տրամադրվում:

Շարլ Միշելը, սակայն, համարում է, որ ընդհակառակը՝ իր անձնական անվտանգության սպառնալիքը աճել է: Այդ պատճառով էլ նա որոշել է վարձել մասնավոր թիկնապահներ: