Արտադրվող ծխախոտը, մինչև շուկայում հայտնվելը, անցնում է «Գրանդ Հոլդինգի» մաս կազմող երեք ձեռնարկություններով


19:42 , 7 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ ծանոթացավ «Գրանդ Հոլդինգի» մաս կազմող «Գրանդ Մաստեր», «Մասիս Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» գործարանների ընթացիկ գործունեությանը։

Մինչ շուկայում հայտնվելը, ընկերության ծխախոտները անցնում են այս երեք ձեռնարկություններով։ «Գրանդ Մաստեր» գործարանում պատրաստում են այն ստվարաթուղթը, որով փաթեթավորում  են ծխախոտը։ Ինչպես լրագրողների հետ զրույցում վստահեցրեց «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի գործադիր տօրեն Միքայել Հարությունյանը, օգտագորվող տեխնոլգիան պարբերաբար նորացվում է, քանի որ իրենք ձգտում են հանսել լավագույնին։

«2006թ-ից  «Գրանդ Մաստերն» ընդգրկվել է  «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ։ Մեր հիմնական գործունեության ոլորտը ստվարաթղթե  արկղերի արտադրությունն ու տպագրական արտադրանքի թողարկումն է։ 2010-ից վեր ընկերության վերազինման և արդիականացման ծրագրի շրջանակներում կատարվել է շուրջ 15.9 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Ներկայումս ընկերւթյունում աշատում է 250 աշխատակից՝ 183 հազ. միջին ամսական աշխատավարձով»,-ասաց նա և տեղեկացրեց, որ այս տարի արտադրանքի իրացման ծավալը 52.4%-ով աճել է։

Ծխախոտահումքի մշակումն իրականացվում է «Մասիս Տոբակոյում», որի գործադիր տնօրեն Հովհաննես Թադևսոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2010-2015թթ-ի ընթացքում ձեռնարկությունում կատարվել է 5.1 մլն դոլարի ներդրում, ինչը հնարավորություն է տվել Տավուշում, Վայոց ձորում, Ամաիրում, Արարատում և Արցախում կառուցել 318 չորացման խցիկներ։

«Ներկայումս  մշակվում է 620 հա հողատարածք, տարեվերջին պետք է ստանանք 10 հազ. տոննա ծխախոտահումք։ Ներկայումս մեզ մոտ աշխատում է 502 աշխատող, միջին աշխատավարձը կազմում է 120 հազ. դրամ, արտադրանքի իրացման ծավալն այս տարի արդեն կազմել է 2 մլրդ 89 մլն 540 հազ. դրամ։ Շարոնակվում են մթերման աշխատանքները»,-ասաց նա։

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ըններությունում էլ իրականացվում է ծխախոտների դասավորությունը տուփերի մեջ և փաթեթավորումը։ Ընկերության գործադիր տնօրեն Լուսինե Գևորգյանը նշեց, որ այս արտադրամասում փաթեթավորվող արտադրանքի 90%-ը արտահանվում է դեպի Միջին Արևելք, ԱՊՀ երկրներ և Եվրոպա։

«Մեր նոր շուկաներն են Լյուքսեմբուրգը, Ֆրանսիան, Բելգիան, Շվեդիան։ Ընկերությունը  հիմնադրվել է 2002-ին, և 2010-2015թթ-ին ընկերությունում կատարվել են 14.5 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ՝ նոր սարքավորումներ և հոսքագծեր ձեռք բերելու նպատակով։ Ընկերությունն ունի 1330 աշխատակից՝ ամսական միջինը 172 հազ. դրամ աշխատավարձով», -ասաց նա։