Ահազանգ. վերելակում քաղաքացիներ են մնացել


18:12 , 7 նոյեմբեր, 2015

Ահազանգ. վերելակում քաղաքացիներ են մնացել168.am-ը գրում է.

Նոյեմբերի 7-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 47 շենքի 2-րդ մուտքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները վերելակի մասնագետի օգնությամբ քաղաքացիներին դուրս են բերել արգելափակումից: