17:44 , 7 նոյեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
Տափերական համայնքում գտնվող «Արարատի կոնյակի գործարան «Ա.Կ.Զ.» ՍՊԸ-ն այս տարի մթերել է 8277 տոննա խաղող, որը մոտ 3000 տոննայով ավելի է, քան նախորդ տարի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Արարատի կոնյակի գործարան «Ա.Կ.Զ.» » ՍՊԸ-ի հիմնադիր Սարգիս Վարժապետյանը:
«Այդ ծավալով մթերման կարիքը կարելի է ասել չունենք, սակայն ելնելով գյուղացու իրավիճակից մենք այդ քանակի խաղող տեղավորեցինք մեզ մոտ: Մթերման 402 մլն դրամը վճարել ենք արդեն, 650 մլն-ին մոտ դրամ էլ մնացել է, որի մի մասը կվճարվի մինչև Նոր տարի, իսկ մյուս մասը կմնա 2016-ին»,-տեղեկացրեց գործարանի հիմնադիրը:
Գործարանի արտադրանքը հայաստանյան շուկայում չի իրացվում: 2002թվականից սկսած ընկերությունը զբաղվում են միայն արտահանմամբ՝ ՌԴ, Ուկրաինա, Ղազախստան, Բելառուս և Գերմանիա:
Հիմնադիրը շեշտեց, որ ՌԴ և Ուկրաինայի տնտեսական ճգնաժամի հետ կապված ընկերության իրացման ծավալները նվազել են, սակայն իրենց հումքի պահամանները չեն դատարկվել:
Նշենք, որ գործարանը ստեղծվել է 1997 թվականին՝ նախկին Կիրովի անվան գործարանի մասնավորեցման արդյունքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ