10 ֆիլմեր, որոնք երաշխավորում են «պայթեցնել» ուղեղդ


23:15 , 7 նոյեմբեր, 2015

Տարօրինակ ու անսովոր ֆիլմերը երբեմն մեզ ստիպում են խորը մտածել, փորձել հասկանալ՝ ինչ է կատարվում մեր ուղեղում և եզրակացություններ անել։

Ահա մի քանի ֆիլմեր, որոնք ցանկանում ես դրվագ առ դրվագ վերլուծել ու մաս առ մաս հավաքել՝ դրանք հասկանալու համար։

 ① Պահմտոցի

Hide and Seek

Միջին տարիքի հոգեբան Դեյվիդն ամեն կերպ փորձում է օգնել իր փոքրիկ դստերը՝ Էմիլիին հաշտվել մոր մահվան հետ։ Նա աղջկա վարքի մեջ տարօրինակ փոփոխություններ է նկատում։ Պարզվում է, նա իրեն երևակայական ընկեր էր գտել՝ Չառլիին։ Սկզբում Դեյվիդը դրան լուրջ չէր վերաբերվում, սակայն երբ սկսում են առեղծվածային դեպքեր կատարվել, նա փորձում է հասկանալ՝ ով է այդ Չառլին։

 Ջոննի Դարկո

Donnie Darko

Ջոննի Դարկոյին միշտ առանձնահատուկ են համարել, այսպես ասած՝ «տարօրինակ»։ Ֆիլմն էլ, ինչպես գլխավոր հերոսը, սկզբից մինչև վերջ տարօրինակ է։ Սյուժեն բավականին խառն է, սակայն չափազանց հետաքրքիր։ Այս կինոնկարն արդեն բազմաթիվ երկրպագուներ ունի, և շատերն այն կուլտային ֆիլմերի շարքին են դասում։

③ Մեքենավարը

El Maquinista

Տրևոր Րեզնիկն արդեն մի ամբողջ տարի է, ինչ չի քնել։ Դառնալով կենդանի կմախք՝ նա փորձում է հավասարակշռությունը պահել երազների ու իրականության սահմանին։ Դերասանական խաղը, երկխոսությունները, հրաշալի երաժշտությունը ֆիլմը վերածում են բնական տրանսի, որտեղ հերոսը փորձում է քնել ու միաժամանակ հասկանալ՝ ինչն է նրան մշտապես անհանգստացնում։ Քրիստիան Բեյլն այս ֆիլմում պարզապես անկրկնելի է։

 ④ Լինելով Ջոն Մալկովիչ

Being John Malkovich

Իր աշխատասենյակում Քրեյգ Շվարցը փոքրիկ գաղտնի դուռ է հայտնաբերում, որի հետևում թաքնված է մուտքը դեպի հայտնի դերասան Ջոն Մալովիչի ուղեղ։ Քրեյգը որոշում է զբաղվել ցանկացողնների համար դեպի Մալկովիչի ուղեղ էքսկուրսիայի կազմակերպման աշխատանքներով։  Ինչպես երևում է, ֆիլմն ի սկզբանե այնպես է մտածվել, որ այն նույնիսկ եթե մեր ուղեղ չներխուժի, ապա գոնե ինչ-որ բան այնտեղ կոտրի։

 ⑤ Սարդ

Spider

20 տարի հոգեբուժարանում ապրելուց հետո տարօրինակ ու չշփվող Դենիս Կլեգը վերադառնում է այնտեղ, որտեղ անցել է նրա մանկությունը։ Ինչպես սարդը, նա փորձում է իր հիշողություննների սարդոստայնով անցնել, որը ծածկել է նրա հիվանդ միտքը։ Ֆիլմի մթնոլորտը փոքր-ինչ ծանր է, սակայն կինոարվեստի սիրահարները ոչ մի դեպքում չպետք է բաց թողնեն այն։

 Թշնամի

Enemy

Չափազանց հետաքրքիր ու նայելու արժանի ֆիլմ։ Տղան, վարձով ֆիլմ վերցնելով, կադրերից մեկում նկատում է դերասանի, ով իր կատարյալ նմանակն է։ Իր նմանակին գտնելը նրա մոտ կպչուն միտք է դառնում։ Սակայն արդյո՞ք դա նրա նմանակն է։

 ⑦ Կեղտ

Filth

Չափազանց հզոր ֆիլմ, շքեղ սյուժեով ու դերասանական հրաշալի խաղով։ Բրյուս Ռոբերտսոնը ծախված ոստիկան է, ով տարված է ալկոհոլով ու սեքսով։ Աշխատանքի վայրում նրան պաշտոնի բարձրացում է սպասվում, որը կարող են խափանել նրա չարակամ գործընկերները։ Ողջ ֆիլմի ընթացքում Ռոբերտսոնի ներքին դևերը խելագարության են հասցնում նրան, և Ջեյմս Մաքէվոյին հաջողվել է հրաշալի կերպով ներկայացնել դա։

 Ինքնություն

Identity

Սարսափելի անձրևից հետո 10 զբոսաշրջիկները ստիպված էին գիշերել ճանապարհամերձ մոթելում։ Սակայն շուտով մարդիկ սկսում են մահանալ մեկը մեկի հետևից, իսկ մարդասպանը, ով նրանց մեջ է թաքնվում, դեռևս չի պարզվել։ Ու նույնիսկ մի՛ փորձեք կռահել, սյուժեն զարգանում է այնպես, որ ֆիլմի ավարտն իսկապես ցնցում է։

⑨ Մոլեգնություն

Wicker Park

Հրաշալի մելոդրամա՝ նուրբ սյուժետով, որը ֆիլմի ողջ ընթացքում ստիպում է թուլանալ։ Մինչև վերջին պահը չգիտես, թե ինչպես կվերջանա ֆիլմը, և թե ուր կտանի աճող լարվածությունը և խելացի մտածված ինտրիգը, որը բորբոքում է երևակայությունը։ Սաունդթրեքն առանձին ուշադրության է արժանի. երաժշտությունն ընտրված է կատարյալ ձևով։

 Դեյվիդ Գեյլի կյանքը

The Life of David Gale

Սա, թերևս, արդարադատության համակարգի դեմ մարդկանց պայքարի մասին լավագույն ֆիլմերից մեկն է։ Քևին Սպեյսին իր հրաշալի դերասանական խաղով սկզբից մինչև վերջ ստիպում է կառչել էկրանից։ Ֆիլմի ավարտը հիմնովին հերքում է նախորդ ողջ պատմությունը, ինչը ստիպում է տեսածդ բոլորովին այլ լույսի ներքո նայել։