Հանրաքվեին մնաց 28 օր. ընդդիմության քայլերը սահմանափակվում են իրենց բակի բեսեդկաներում քարոզարշավ իրականացնելով


21:23 , 7 նոյեմբեր, 2015

Հանրաքվեին մնաց 28 օր. իշխանությանը մշտապես խուճապի մեջ պահող ընդդիմության քայլերը սահմանափակվում են իրենց բակի բեսեդկաներում քարոզարշավ իրականացնելով: Սայթերն առավոտից սատկած են՝ ոչ մի նյութ հանրաքվեի թեմայով: Ընդդիամդիր ԶԼՄ-ներում քար լռությունում է. մի երկու ռելիզ ու մի քանի վայ-վերլուծություն:
Սոցցանցում բան չի կատարվում, 0 աշխատանք:
Քանի ընդդիմությունը հանգստանում ա, իշխանությունը բալկոններում ծխում ա. իրանք լավ գիտեն ընտրություն կրելու տեխնոլոգիան: Հետո ընդդիմությունը կսկսի կուրծք ծեծել, թե՝ տեսեք... խաբեցին, կեղծեցին: Բայց էդ ժամկետնանց լացուկոծը էլի ոչ մի հարց չի լուծի, որտև հարց լուծելու ժամանակը դարձյալ կորսված կլինի: