16:00 , 7 նոյեմբեր, 2015
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին ճանաչվել է ղազախական «Ակտոբե»-ի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Այդ մասին հայտնում է ակումբի երկրպագուների կայքը:
31-ամյա ֆուտբոլիստը, ով նախորդ ամիս դարձել է մեկ գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ, ստացել է հատուկ պատվոգիր: