ԸՆԿԵՐուհիներ VS ԸՆԿԵՐներ


13:21 , 13 մարտ, 2012

Մենք շատ հաճախ ենք լսում, որ իսկական ընկերություն գոյություն չունի, որ վաղ թե ուշ ընկերներից մեկը իր անձնական շահերը և հետաքրքրությունները ընկերոջից վեր է դասում և այլն: Բայց նման արտահայտություններ շատ ավելի հաճախ կարելի է լսել կանանց ընկերության վերաբերյալ: Ասում են, թե երկու կնոջ միջև ընկերություն գոյություն ունենալ չի կարող , երկու կնոջ ընկերությունը դա անպայման «միություն» է երրորդ կնոջ դեմ կամ էլ երկու կանանց ընկերությունը ավարտվում է այնտեղ, որտեղ հայտնվում է մեկ տղամարդ…Կանանց միջև ընկերությունը համարվում է կեղծ, շինծու, ոչ երկարակյաց, նախանձով և մրցակցությամբ ողողված: Իսկ տղամարդկանց ընկերությունը համարվում է ամուր  միություն, որը չի կարող քանդել ոչ ոք, ոչ մի կին: Տղամարդկանց ընկերությունը հիմնված է վստահության, փոխօգնության և  հավատարմության վրա…Կանանց և տղամարդկանց ընկերությունների տարբերությունների վերաբերյալ կարծրատիպերը ամենուր են` և՛ գեղարվեստական գրականությունում, և՛ ֆիլմերում ու սերիալներում, և՛ հումորում ու անեկդոտներում: Իսկ հիմա փորձենք ավելի մանրամասն վերլուծել և հասկանալ թե՛ մեկը, թե՛ մյուսը:

Այս կետերր րնթերցելուց հետո կարող է տպավորություն ստեղծվել, որ ես ամեն կերպ փորձում էի  «վատ»  երանգների ներքո ներկայացնել կանանց ընկերությունը, բայց դա այդպես չէ: Ես հավատում եմ և՛ երկու կանանց, և՛ երկու տղամարդկանց միջև ամուր և իսկական ընկերությանը: Մարդու կյանքի լավագույն նվերը իր ԸՆԿԵՐՆ է: Լավ ընկեր կամ ընկերուհի ունենալու համար նախ և առաջ պետք է կարողանալ լինել ԸՆԿԵՐ: Իսկ կանանց ընկերության մեջ առկա մրցակցությունը թերևս պայմանավորված է կանանց քանակապես ավելի շատ լինելով, ինչն էլ նրանց մղում է մշտապես պայքարի և «մարտական» վիճակի: Ես սիրում եմ իմ բոլոր ընկերուհիներին և ընկերներին: