Երևանի Աճառյան փողոցում վրաերթի են ենթարկել 18-ամյա տղայի


13:56 , 7 նոյեմբեր, 2015

790083Նոյեմբերի 7-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ բուսաբանական այգու մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երիտասարդ տղայի, ով գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության բրիգադը Ա. Ռ.-ին (մոտ 18տ.) հոսպիտալացրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: