13:06 , 7 նոյեմբեր, 2015
Խելացի աղջիկը համբուրում է, բայց չի սիրում, լսում է, բայց չի հավատում և հեռանում է առաջինը։
Կարիերան հրաշալի բան է, բայց այն երբեք չի տաքացնի քեզ ցուրտ գիշերներին։
Կնոջը կարող է վիրավորել միայն կյանքի կողմից նվաստացում ստացած տղամարդը։
Ես համաձայն եմ ապրել աշխարհում, ուր կառավարում են տղամարդիկ, միայն այն դեպքում, եթե կարողանամ այդ աշխարհում լինել կին։
Ավելի լավ է լինել միայնակ, քան դժբախտ որևէ մեկի հետ։
Աղջկա մեջ գեղեցիկ պետք է լինի երկու բան՝ հայացքը և շութերը, որովհետև հայացքով նա կարող է ստիպել սիրել իրեն, իսկ շուրթերով ապացուցել իր սերը։
Ես չեմ նեղանում, երբ ինձ հիմարիկ են անվանում։ Ես գիտեմ, որ դա այդպես չէ։
Ուշանալ նշաանակում է վստահ լինել, որ քեզ սպասում են։ Եվ սպասում են հենց քեզ, ուրիշ ոչ ոքի։
Լավ համբույրն արժե կրկնել։
Եթե դուք կարողանաք ստիպել աղջկան ծիծաղել, ապա կկարողանաք անել նրա հետ այն ամենը, ինչ ուզում եք։
Ամուսինները, որպես կանոն, լավն են անկողնում միայն այն ժամանակ, երբ դավաճանում են իրենց կնոջը։
Ինձ հարկավոր չէ նա, ով տեսնում է իմ մեջ միայն լավը։ Ինձ հարկավոր է նա, ով, տեսնելով իմ մեջ նաև վատը, միևնույնն է, մնում է իմ կողքին։
Փողի մեջ չէ երջանկությունը, այլ գնումների։