13:26 , 7 նոյեմբեր, 2015«Ձուկն անհրաժեշտ է յուրաքանչյուր օրգանիզմի՝ աճող և լավ աճող». իսկ թե ինչպես կարելի է օգտագործել ձուկն ամեն անգամ նոր համեղ բաղադրատոմսով՝ կասի Եգոր Գլումովը։ Վաղն «Արմենիա Թի Վի»–ի եթերում կմեկնարկի «Ձկան օրը» նոր հաղորդումը, ու ամեն կիրակի՝ ժամը 13։00-ին, Գլումովն իր հյուրերի հետ կառաջարկի համեղ բաղադրատոմսեր, որոնց հիմքում ձուկն է։ Հաղորդման գլխավոր գործընկեր «Պեպո» ձկան տունը կտրամադրի բացառապես Հայաստանում աճեցվող ձկնատեսակներ։
Հաղորդման առաջին հյուրը դերասան Լևոն Հարությունյանն է։ BlogNews-ը ներկա է եղել նկարահանումներին և ներկայացնում է ֆոտոշարք։ Լևոն Հարությունյանը և Եգոր Գլումովը, մեկը մյուսին լրացնելով, ապահովեցին հաղորդման հետաքրքիր ընթացքը։ Պարզվում է՝ երբ տղամարդիկ խոհանոցում են, կարող են նաև անկեղծանալ, քանի որ նրանց զրույցը բավականին անկեղծ էր՝ համեմված հումորով։)