11:44 , 7 նոյեմբեր, 2015
Yerkir.am-ը գրում է.
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքի Սուր շրջանում շարունակվող ոստիկանական հատուկ գոծողությունների ընթացքում դարձյալ պատանի է վիրավորվել:
Ըստ Demokrathaber-ի՝ ոստիկանների արձակած կրակոցների հետևանքով 17-ամյա պատանին վիրավորվել է թիկունքից:
Թաղի բնակիչներն իրենց միջոցներով վիրավորին տեղափոխել են հիվանդանոց: Նրա առողջական վիճակի մասին չի հաղորդվում: