11:20 , 7 նոյեմբեր, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Ադելը հաստատել է լուրերը այն մասին, որ մենեջերները արգելել են իրեն օգտվել Twitter-ից մի քանի գրառումներից հետո, որոնք նա գրել էր հարբած վիճակում:
«Ես այլևս չեմ խմում: Սակայն երբ Twitter-ը նոր էր հայտվել, ես գրել էի մի քանի գրառումներ հարբած վիճակում: Այժմ կան երկու հոգի, որոնք ստուգում են իմ բոլոր գրառումները մինչև հրապարակվելը»,- խոստովանել է երգչուհին:
Նա ասել է, որ իր բոլոր գրառումները ինքն է անում, սակայն չի կարող դրանք հրապարակել, քանի դեռ դրանք համապատասխան ստուգում չեն անցել պրես-գործակալների կողմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ