Եգիպտոսից թռչող բրիտանական օդանավը փորձել են խփել


11:04 , 7 նոյեմբեր, 2015

Եգիպտոսից թռչող բրիտանական օդանավը փորձել են խփելPanorama.am-ը գրում է.

Բրիտանական The Daily Mail պարբերականին վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները գրում են, որ օգոստոսի 23-ին Շարմ էլ Շեյխից թռչելիս օդանավը հազիվ է կարողացել խուսափել հրթիռի հարվածից: Օդանավում եղել է 189 ուղևոր:

Գլխավոր օդաչուն կարողացել է ինքնաթիռի ուղղությունը շեղել դեպի ձախ, իսկ հրթիռը սլացել է նրանից 300 կմ հեռավորության վրա: Արտակարգ իրավիճակի մասին իմացել են միայն անձնակազմի 5 անդամները: Ավելի ուշ պարզվել է եգիպտական ռազմական ուժերը հրթիռը բաց են թողել ուսումնավարժությունների ժամանակ:

Տեղեկությունները հաստատել է նաև Մեծ Բրիտանիայի Տրանսպորտի նախարարությունը: Ինքնաթիռը պատկանում է Thomson ընկերությանը, այն իրականացնում է չվերթներ Լոնդոն-Շարմ Էլ Շեյխ ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ