Գագիկ Ծառուկյանը «չէր կարող հայտարարել, թե փոշմանել է» (Video)


14:54 , 12 դեկտեմբեր, 2012

Տեղեկություններ կան այն մասին, թե ԲՀԿ ղեկավարն արդեն իսկ վերջնական որոշում է կայացրել եւ չի առաջադրելու իր թեկնածությունը փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում։ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, թե Գագիկ Ծառուկյանը երբեւէ չի էլ հայտարարել, որ առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, հետեւաբար՝ չէր էլ կարող հայտարարել, թե փոշմանել է։