10:00 , 7 նոյեմբեր, 2015
Մահվանից գրեթե 40 տարի անց Էլվիս Փրեսլին կրկին գլխավորել է UK album charts ալբոմների բրիտանական հիթ-շքերթը՝ արդեն 12-րդ անգամ: Այս մասին գրում է BBC-ն:
Փրեսլիի՝ If I Can Dream դասական հիթեր դարձած հավաքածուն ձայնագրվել է Արքայական ֆիլհարմոնիկ նվագախմբի գործիքավորմամբ:
If I Can Dream-ն առաջին տեղն է զբաղեցրել այն բանից հետո, երբ վաճառվել է 79 հազար օրինակով:
Էլվիսի անունից մրցանակն ստացել է երգչի նախկին կինը՝ Պրիսցիլա Փրեսլին: