09:50 , 7 նոյեմբեր, 2015
ԱՄՆ-ն առայժմ չի ծրագրում դադարեցնել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները Եգիպտոս: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:
«Այս պահին՝ ոչ: Անհրաժեշտ նախազգուշական միջոցառումները սահմանվում են այսօր նախարարի կողմից հայտարարված որոշումների հիման վրա»,- ասել է նա:
Հստակեցվում է, որ նոր միջոցառումները վերաբերում են «ինքնաթիռում ուղեբեռի ստուգումների ընդլայնմանը»: Բացի այդ, խոսքն «օդանավակայաններում ստուգումների մասին է՝ օտարերկրյա գործընկերների համագործակցությամբ»: