09:40 , 7 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է, որ ապագայում սիրիացի փախստականներին մտադիր են տրամադրել հատուկ կարգավիճակ, որը կարգելի նրանց հարազատների տեղափոխումը Գերմանիա, գրում է РИА Новости-ն` DPA գործակալությանը հղումով։
«Նման իրավիճակներում այլ երկրները երաշխավորում են երկրում սահմանափակ ժամանակով մնալը։ Հետագայում մենք նույնը կանենք սիրիացի փախստականների հետ: Մենք նրանց կասենք, որ նրանք կստանան պաշտպանություն, սակայն այսպես ասած՝ սուբսիդավորված պաշտպանություն, դա նշանակում է, որ այն սահմանափակ է ժամանակի առումով և չի ենթադրում բարեկամների տեղափոխում»,- հայտարարել է Մեզյերը:
Frankfurter Allgemeine Zeitung պարբերականի տվյալներով` հատուկ կարգավիճակ ստանում են փախստականները, որոնց մերժել են Գերմանիայում բնակության իրավունքի համար, սակայն որոնք չեն կարող վերադառնալ հայրենիք, որտեղ նրանց մահապատիժ կամ կտտանքներ են սպառնում: Նրանք ստանում են փախստականի սահմանափակ կարգավիճակ` մեկ տարի երկրում մնալու թույլտվություն, որը հետագայում կարող է երկարաձգվել:
Սուբսիդավորված պաշտպանություն ստացող փախստականներին ամբողջությամբ արգելվում է 2 տարվա ընթացքում իրենց ընտանիքները բերել այն երկիր, որն ապաստան է տրամադրում։