08:15 , 7 նոյեմբեր, 2015
Սեռական հետաքրքրության տեսանկյունից բոլոր կանայք լեսբուհիներ կամ բիսեքսուալներ են, բայց ոչ խիստ հետերոսեքսուալներ: Նման եզրակացության են հանգել բրիտանացի հոգեբանները` ուսումնասիրելով էրոտիկ ֆիլմերի նկատմամբ կանանց արձագանքը` երկու սեռերի դերասանների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է Medical Daily պարբերականը:
345 կանանց միջև անցկացված գիտափորձը ցույց է տվել, որ հետերոսեքսուալ կանանց 74 տոկոսին գրգռել են ինչպես գայթակղիչ տղամարդկանց, այնպես ել կանանց մասնակցությամբ ժապավենները: Դրանում հետերոսեքսուալ կանայք նման են լեսբուհիներին, որոնք առավել ինտենսիվ կերպով են արձագանքել իրենց համար գայղթակղիչ սեռին: Ըստ գիտնակաների` այս դեպքում լեսբուհիները նմանվել են տղամարդկանց:
Գիտնականներն ընդգծում են, որ կանացի գեղեցիկ մարմինը գրավիչ է ոչ միայն լեսբուհիների, այլև հետերոսեքսուալ կանանց համար: