05:40 , 7 նոյեմբեր, 2015
Ամերիկացի երգչուհի Մադոննան շրջագայության մեջ է գտնվում ընդամենը երկու ամիս: Այդ ժամանակաընթացքում նա տվել է ավելի քան 24 համերգ, որը դիտել են ավելի քան 300 հազար երկրպագու: Billboard պարբերականի հաշվարկի համաձայն, այդ կարճ ժամանակամիջոցում Մադոննան աշխատել է 46 միլիոն դոլար:
Նրա շրջագայության առաջին համերգը տեղի է ունեցել Կանադայի Մոնրեալ քաղաքում, սեպտեմբերի 9-ին: Այնուհետև տեղի են ունեցել համերգներ Կանադայում և ԱՄՆ-ում: Նյու Յորքի Madison Square Garden-ի երկու շոուների ընթացքում նա աշխատել է 28 հազար դոլարից քիչ ավելի, իսկ Լաս Վեգասում մեկ երեկոն նրան բերել է 3․5 միլիոն դոլարից ավել գումար:
The Rebel Heart շրջագայությունը Մադոննայի ամբողջ ստեղծագործական կարիերայում թվով տասներորդն է: Մադոննան կատարել է ոչ միայն նոր երգեր, այլ նաև հին հիթեր` «Like a Virgin», «Deeper and Deeper», «True Blue» և շատ ուրիշներ:
The Rebel Heart-ը կշարունակվի Եվրոպայում, Ասիայում և Օվկիանիայում: Այն կավարտվի 2016 թվականի մարտի 27-ին:
