05:13 , 7 նոյեմբեր, 2015![]()
Lurer.com–ը գրում է.
Ադրբեջանի առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանրապետական կենտրոնի տվյալների համաձայն` առաջին անգամ Ադրբեջանում 1992 թվականից հետո մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը հայտնաբերված ՄԻԱՎ վարակակիրների թիվը կազմել է 4332, որոնց 73,5 տոկոսը (3183 հոգի) տղամարդիկ, 26,5 տոկոսը կանայք (1149) են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է faktxeber.com լրատվական կայքը` նշելով, որ միայն այս տարվա 9 ամսում Ադրբեջանում ՄԻԱՎ վարակ է ձեռք բերել 604 հոգի:
Ներկայում Ադրբեջանում ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը կազմում է 1191 հոգի: Նրանք բոլորը Ադրբեջանի քաղաքացիներ են:
Մինչ այժմ Ադրբեջանում ՄԻԱՎ վարակից մահացել է 729 մարդ:
Անցած տարիներին Ադրբեջանում ՄԻԱՎ վարակն ամենաշատը տարածվել է ներարկումների ճանապարհով: Վարակումների 55 տոկոսը (2382 հոգի) տեղի է ունեցել ներարկումների, 35,2 տոկոսը (1524 հոգի) հետերոսեքսուալ, 1,8 տոկոսը (77 հոգի) հոմոսեքսուալ ճանապարհով, 1,8 տոկոսը` (79 հոգի) երեխային մորից անցնելու միջոցով:
Ադրբեջանում ՄԻԱՎ վարակի ամենամեծ տարածման ցուցանիշով առաջին տեղում Շիրվան քաղաքն է, երկրի մասշտաբով ՄԻԱՎ-ի ամենատարածված երկրորդ շրջանը Հաջիգաբուլն է, երրորդ շրջանը` Աստարան է, չորորդը` Լենքորանը, 5-րդը` Սումգայիթը, 6-րդը` Եվլախը: Այդ քաղաքներում եւ շրջաններում ՄԻԱՎ-ի տարածման բարձր լինելը պայմանավորված է թմրամոլության ավելի շատ տարածվածությամբ:
Ադրբեջանի արյունաբանության եւ արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Զոհրա Ալիմիրզոեւան report.az-ին հայտնել է, որ «Նորապսակների բժշկական քննություն անցնելու կանոնների» համաձայն` այս տարվա հունիսի 1-ից մինչ այժմ 63800 բժշկական քննություն անցած ամուսնանալ ցանկացողներից 161-ի մոտ սիֆիլիս է հայտնաբերվել: