Համացանցով ծանոթացած զույգը մեկ տարի անց հասկացել է, որ «սիրահարներ» են եղել մանուկ հասակում


04:36 , 7 նոյեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Ֆլորիդայում բնակվող  երիտասարդները, ովքեր ծանոթացել է համացանցով և սիրահարվել, մեկ տարի անց հասկացել են, որ նախադպրոցական տարիքում արդեն իսկ սիրահարված էին իրար:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` 33-ամյա Ջասթինը և Էմին միմյանց ճանաչել են 3 տարեկանից:

Համացանցում նկատելով Էմիի լուսանկարը ամերիկացին անմիջապես ուշադրություն է դարձրել, սակայն չէր կարողացել բացատրել այն կապվածությունը, որը զգում էր օտար կնոջ նկատմամբ:
Հեռախոսազրույցներից հետո նրանց առաջին հանդիպումը կայացել է իրենց հայրենի Սանկտ Պետերբուրգում, որից հետո կրկին երկուսի ճանապարհները բաժանվել են:

Կրկին հանդիպելով մեկ տարի անց և վերհիշելով իրենց մանկությունն ու մանկական սերը` զույգը գլխի է ընկել, որ միմյանց ճանաչել են դեռ փոքրուց: