Սննդամթերքներ, որոնք օգնում են մաքրության հարցում


02:59 , 7 նոյեմբեր, 2015

Մաքրություն անելը հաճելի է լինում, եթե համեղ ընդմիջման ժամանակ է լինում: Պարզվում է, որ սննդամթերքը կարելի է օգտագործել ոչ միայն որպես էներգիայի աղբյուր… Կարող է տարօրինակ հնչել, բայց ուտելիքը կարող է փոխարինել շատ լվացող միջոցներին և կենցաղային քիմիային:

Եթե Դուք Ձեր ձեռքի տակ չունեք լվացքի փոշի կամ չեք ցանկանում քիմիա օգտագործել, մեր խորհուրդները քեզ համար են:

Սննդամթերքներ, որոնք օգնում են մաքրության հարցում

1. Ձեր երեխան միշտ իր ստեղծագործական հետքերը թողնո՞ւմ է պատերի վրա: Փորձեք այն մաքրել սև հացի կտորով, այն հեշտությամբ կվերացնի գունավոր մատիտների հետքերը:

лайфхак

2. Եթե սալիկների արանքի կարերի գույնը մգացել է, օգնության կգա քացախը: Ուղղակի կարերի վրա լցրեք քացախ, մի փոքր սպասեք և մաքրեք ատամի խոզանակով:

3. Որպեսզի խոհանոցի դանակը նորից շողա, ուղղակի դրանով մեծ սոխ կտրատեք:

4. Մանրացրեք բանանի կեղևը հարիչի օգնությամբ, ստացված զանգվածով մաքրեք արծաթյա սպասքը:

чистка серебра

5. Գարեջրի մնացորդները կարելի է օգտագործել փայտյա կահույքի մաքրման համար: Տրորեք կահույքը գարեջրով թրջված կտորով, հետո չոր շորով: Կահույքը կլինի ինչպես նորը:

6. Փայտյա կահույքի վրայի քերծվածքները կարող եք հեռացնել ընկույզի միջոցով:

грецкий орех

7. Սրճաղացում մանրացրեք մի փոքր բրինձ, այն կմաքրի սրճաղացը, և սուրճն ավելի համեղ կլինի:

8. Եթե ճենապակյա սպասքի վրա կան ճաքեր, մեկ ժամով այն դրեք տաք կաթի մեջ: Կաթնային սպիտակուցը տաքանալիս ընդլայնվում է և լցնում է սպասքի ճաքերը:

9. Ռեհանի մի քանի թարմ տերևները մրգի ափսեում կկանխարգելեն թռչող միջատների հայտնվելը:

тарелка с фруктами
10. Գետնանուշի յուղը կփափկեցնի գորգի վրայի չորացած մաստակը, և դուք կկարողանաք հեշտությամբ այն հեռացնել:

11. Տոմատի մածուկի հետքերը կօգնի վերացնել կիտրոնի հյութը:

12. Քսեք խնկունին (ծիտրոն) մատների արանքներին, և ձեռքերի անցանկալի հոտը կվերանա:

розмарин

13. Կոլան ավելի լավ է ոչ թե խմեք, այլ լցնեք զուգարանը: Դրանից հետո այն կփայլի մաքրությունից:

14. Երբ հունցում եք խմորը, ավելի լավ է ձեռքերը պատել ոչ թե ալյուրով, այլ բուսայուղով:

15. Կծու տոմատի մածուկը պղնձե սպասքի փայլը հետ կվերադարձնի: Ուղղակի քսեք խամրած հատվածին տոմատի մածուկը և քսան րոպե հետո մաքրեք այն խոնավ շորով:

томатный соус,медь

16. Որպեսզի հավաքեք ապակու մնացորդները և չվնասվեք, արեք դա հացի միջուկի օգնությամբ:

17 Ծաղկամանների տերևները կփայլեն մաքրությամբ, եթե կտորի փոխարեն այն մաքրեք բանանի կեղևով:

листья вазонов

18. Հատակը լվանալուց ջրի մեջ լցրեք մեկ գդալ քացախ:

19. Որպեսզի ձեր գունավոր հագուստի գույնը չխամրի, մի քանի թեյի գդալ սև պղպեղ ավելացրեք լվանալիս:

20. Գետնանուշի յուղի օգնությամբ կարող եք ազատվել արտաքին մակերեսի սոսնձի հետքերից:

арахисовое масло
21. Կոշիկները մաքրելուց առաջ տրորեք այն հում կարտոֆիլով: Այն արտաքին մակերեսն ավելի հարթ է դարձնում:

как чистить обувь

22. Երբ դուք շատ եք օգտագործում թերմոսը կամ ըմպելիքի համար շշերը, ժամանակի ընթացքում տհաճ հոտ է առաջանում: Ուղղակի լցրեք շշի մեջ տոմատի հյութ, մի փոքր սպասեք, հետո լվացեք այն: Հոտը կվերանա:

термос