Քիմ Քարդաշյանը պատահմամբ չֆոտոշոփված լուսանկար է հրապարակել. (լուսանկարներ)


01:24 , 7 նոյեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Huffington Post-ը ֆիքսել է, որ Քիմ Քարդաշյանը նախ առանց մշակման լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում, ապա ջնջել է դա և ավելացրել ֆոտոշոփված տարբերակը:

Աղբյուրը եզրակացնում է, որ Քիմի բոլոր լուսանկարներն են փաստորեն ֆոտոշոփի ենթարկվում, քանի որ Քարդաշյանն ու ամուսինը` Քանյե Ուեսթը, խոստովանել են, որ իրենց հարսանեկան լուսանկարներից մեկի ֆոտոշոփումը 4 օր ժամանակ է պահանջել:

Աղբյուրը միաժամանակ նկատում է, որ օրը 24 ժամ ֆոտոգենիկ Քիմը իրականում քիչ բան է ֆոտոշոփել լուսանկարի նոր տարբերակում. նա դեմքից մազեր է հեռացրել, շտկել հազիվ  նշմարվող կրկնակզակը: